«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտնել են ABC հեռուստաալիքով հեռարձակվելիք վերջին երկու արարողությունների պաշտոնական օրերը,` ներառյալ պատմական՝ 100-րդ մրցանակաբաշխությունը: Գրում է Radar-ը:
Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան և ABC հեռուստաընկերությունը հայտարարեցին, որ 99-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2027 թվականի մարտի 14-ին, իսկ 100-րդը՝ 2028 թվականի մարտի 5-ին:
Հիշեցնենք, որ 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում դիտումների ցուցանիշը նվազել էր 9%-ով՝ մի քանի տարվա կայուն աճից հետո։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
