Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ օրենսդիրները կրկին կփորձեն ընդունել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանաձև։ Նրանք նաև ցանկանում են պահանջել, որ Թրամփը ստանա Կոնգրեսի հաստատումը հետագա հարձակումների համար։
ԱՄՆ օրենսդիրները հաջորդ շաբաթ կրկին կփորձեն ընդունել Իրանի հետ պատերազմը դադարեցնելուն ուղղված բանաձև։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը այս մասին հայտարարել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում,- հաղորդում է Reuters-ը։
Նա հավելել է, որ դեմոկրատները նաև կփորձեն պահանջել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստանա Կոնգրեսի հաստատումը` հետագա հարձակումների համար։
Սկզբնաղբյուրը՝ RBC լրատվական կայք
