Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Դմիտրիևը ոչ թե բանակցություններ է վարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, այլ աշխատում է Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցության խմբի շրջանակներում։
Reuters-ը ևս հաղորդել է Դմիտրիևի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի և Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ նրա հանդիպումների մասին։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայի և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության վրա։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
