Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծերացումը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց իմունային համակարգի վրա, ընդ որում՝ այս փոփոխություններն ավելի ցայտուն են կանանց շրջանում։
Ավելի վաղ արդեն պարզվել էր, որ իմունիտետը տարբերվում է ըստ սեռի. տղամարդիկ ավելի խոցելի են վարակների և քաղցկեղի նկատմամբ, մինչդեռ կանայք ունեն ավելի ուժեղ իմունային պատասխան, մասնավորապես՝ պատվաստանյութերի նկատմամբ ավելի արդյունավետ արձագանք։ Սակայն այս ակտիվության աճը նաև մեծացնում է աուտոիմուն հիվանդությունների առաջացման ռիսկը, որոնց մոտ 80%-ը տեղի է ունենում կանանց օրգանիզմում։
Իմունային համակարգի տարիքային փոփոխություններն ընդհանուր առմամբ նվազ ցայտուն էին տղամարդկանց շրջանում։ Սակայն, նրանց օրգանիզմում հայտնաբերվել է նախալեյկեմիկ փոփոխություններով արյան բջիջների ավելացված քանակ, ինչը կարող է բացատրել տարեց տղամարդկանց՝ արյան քաղցկեղի որոշակի տեսակների ավելի բարձր հաճախականությունը։
Հեղինակներն ընդգծել են նաև գիտական հետազոտություններում սեռը որպես կենսաբանական գործոն դիտարկելու կարևորությունը։ Նախկինում կանայք հաճախ թերներկայացված էին հետազոտություններում, ինչը սահմանափակում էր այդ տարբերությունների ըմբռնումը։ Հավասարակշռված նմուշի օգտագործումը հնարավորություն տվեց ավելի հիմնավոր եզրակացություններ անել։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
