Իտալիայի առաջնության 32-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Կոմոյին» եւ հաղթեց 4:3 հաշվով։
Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից երկուական գոլ խփեցին ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին։
«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիի» նկատմամբ։ «Կոմոն» 5-րդն է՝ 58 միավոր։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
