Ֆինն գիտնականները պարզել են, որ սաունայի օգտագործումը մեծացնում է արյան մեջ լեյկոցիտների քանակը, որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի իմունային պաշտպանության մեջ։
30 րոպեանոց սաունայի սեանսը, որը զուգորդվում է սառը ցնցուղների հետ, մեծացնում է շրջանառվող լեյկոցիտների ընդհանուր քանակը։ Նեյտրոֆիլների և լիմֆոցիտների քանակը վերադառնում է սկզբնական մակարդակին սեանսից հետո կես ժամվա ընթացքում։
Ըստ ուսումնասիրության հեղինակներից մեկի և Տուրկուի համալսարանի հետազոտող Իլկա Հեյնոնենի՝ «սաունայի օգտագործումը հանգեցնում է լեյկոցիտների լրացուցիչ արտազատման հյուսվածքներից դեպի արյան շրջանառություն»։ Հեյնոնենը կարծում է, որ այս արտազատումը կարող է բարձրացնել օրգանիզմի իմունային պատասխանի արդյունավետությունը։
Նմանատիպ գործընթաց կարելի է դիտարկել, օրինակ, ֆիզիկական վարժությունների ժամանակ։
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
