Ապրիլի 13-ից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը:

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ը:

ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը:

Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ը:

Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ը, լռության օր է. այդ օրն արգելվում է քարոզչությունը:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *