Հայաստանում սպորտային և ժամանակակից լայֆսթայլ մշակույթի զարգացումը շարունակվում է նոր նախաձեռնություններով,- հայտնում է Tert.am-ը։
Միջազգային հեղինակություն վայելող PUMA բրենդը ներկայացրել է իր նոր ամբասադորին Հայաստանում. այսուհետ այդ պաշտոնում հանդես կգա երգչուհի Իվետա Մուկուչյանը։
Այս համագործակցությունը արտացոլում է բրենդի ժամանակակից մոտեցումը, որտեղ սպորտը, նորաձևությունն ու ինքնարտահայտումը հանդես են գալիս մեկ միասնական հարթակում։ Իվետա Մուկուչյանն, իր առանձնահատուկ ոճով և բեմական ուժեղ ներկայությամբ, արդեն երկար ժամանակ հանրային ուշադրության կենտրոնում է՝ ձևավորելով նորարար և համարձակ կերպար։
Այսպիսով, PUMA Armenia-ն հանդես է գալիս նոր շեշտադրումներով՝ խոստանալով հանդես գալ բազում հետաքրքիր նորություններով։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
