Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանից հետո Իսրայելը չի ​​կարողանա գոյություն ունենալ առանց թշնամու և այժմ կփորձի Թուրքիային հայտարարել իր նոր հակառակորդ,- հաղորդում է Nournews-ը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը հասկանում են հրադադարի անհրաժեշտությունը, և երկու կողմերն էլ անկեղծորեն հետաքրքրված են դրան հասնելու հարցում։ Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության գան, կարող է նոր հրադադար հաստատվել 45-60 օրով։

Ֆիդանը նաև մեկնաբանել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը՝ նշելով, որ «ամբողջ աշխարհը ցանկանում է, որ միջազգային նավագնացությունը լինի ազատ և անարգել»։ Նա նշել է, որ Թուրքիան կարծում է, որ նեղուցը պետք է բացվի խաղաղ ճանապարհով` հավելելով, որ միջազգային հանրության զինված խաղաղապահ ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների։

Սկզբնաղբյուրը՝ Iran.ru  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *