Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ամռանը կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային, որը հունվարին փոխարինել էր Խաբի Ալոնսոյին։ Արքայական ակումբը դիտարկում է նոր մարզիչի չորս թեկնածություն,- հաղորդում է The Athletic-ը։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի դիտակետում են «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը եւ ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» երկու հանդիպումներում էլ պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (1:2, 3:4):

Սկզբնաղբյուրը՝  Sport. news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *