Արդեն 10 օրից ավելի է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Արտեմ Միկոյան 1 բնակելի շենքի առջև դեռ սովետական տարիներին տեղադրված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, անցնում և հասնում Բադալ Մուրադյան փողոց, ինչի պատճառով թե՛ շենքի ու հարակից մյուս շենքերի բնակիչները, թե՛ Բադալ Մուրադյան փողոցի հարևանությամբ ապրող բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ու այդ փողոցում գործող հարյուրից ավելի տնտեսվարող օբյեկտների աշխատակիցներ շնչում են գարշահոտ ու ամեն պահի սպասում են, թե երբ է այդ ամենը վերածվելու վարակի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կայքի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10-15 օր է՝ էս վիճակն է։ Զանգահարում ենք էլ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, էլ Նոր Նորքի թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր», անգամ կառավարություն, բայց ոչ մի դրական տեղաշարժ չկա։ Միայն ասում են՝ խնդրին ծանոթ ենք, կկարգավորենք։ Հիմա ուզում ենք հավատալ, որ գոնե պատասխանատուները կարթնանան ու շատ արագ թերությունը կվերացնեն, հակառակ դեպքում մենք մեր գործողությունների համար պատասխանատու չենք լինի»։

Սկզբնաղբյուրը՝  News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *