Այս տարի, սովորական նորաձևության տների շարքում, Հոլիվուդի ամենամեծ գիշերվա՝ «Օսկար»-ի կարմիր գորգին հայտնվեցին հայկական անուններ: Արարողությանը ներկայացված էին հայ դիզայներների զգեստներ և զարդեր, իսկ երեկոյի թեկնածուներից մեկը հենց ինքը՝ հայկական սփյուռքի անդամ էր։
Pixar-ի առաջին հայ կին ռեժիսորը կարմիր գորգով քայլեց հայկական ապրանքանիշի զգեստով։
Ամենանշանակալի հայ ռեժիսորներից մեկը՝ անիմատոր Մադլին Շարաֆյանը, առաջադրվել էր Pixar Animation Studios-ի «Էլիո» անիմացիոն ֆիլմի վրա իր աշխատանքի համար: Շարաֆյանն արդեն կերտել է արդյունաբերության պատմություն: Նա դարձել է Pixar-ում լիամետրաժ ֆիլմ նկարահանած առաջին հայուհին և ստուդիայի պատմության մեջ ընդամենը երրորդ կին ռեժիսորը։
Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք
