Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կիև և Դնեպր քաղաքներին։

Կիևում ուկրաինական քաղաքների հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 12-ամյա երեխա և մեկ կին, ևս 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է։ Դնեպրում զոհվել է մեկ մարդ, տասը՝ վիրավորվել։

Երկու քաղաքում էլ վնասվել են բնակելի շենքեր, ավտոտնակներ և մեքենաներ։

Կիևի ուղղությամբ ռուսական օդուժի հարվածի հետևանքով վիրավորվել է չորս բուժաշխատող։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Գործակալության տվյալներով՝ մայրաքաղաքի վրա հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 21 մարդ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *