Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ապրիլի 17-28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Թիմը կնախապատրաստվի Երեւանում անցկացվելիք ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլին, որը տեղի կունենա ապրիլի 22-28-ը,- հաղորդում է ՀՖՖ-ն:
ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության 2-րդ փուլում Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկված է B5 խմբում։ Մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Լիխտենշտայնի եւ Հունգարիայի Մ-17 հավաքականները։
Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Սամսոն Հակոբյան – «Փյունիկ-09»
Արսեն Միրաբյան – «Ակադեմիա-09»
Պաշտպաններ
Գոռ Սարգսյան – «Փյունիկ-09»
Տիգրան Օհանյան – «Ակադեմիա-09»
Վահան Ասլանյան – «Ակադեմիա-09»
Ռոբերտ Հովակիմյան – «Փյունիկ-1-10»
Սերյոժա Պետրոսյան – «Փյունիկ-09»
Ժիրայր Գրիգորյան – «Ակադեմիա-09»
Արմեն Ասատրյան – «Ակադեմիա-09»
Կիսապաշտպաններ
Կիրիլ Եդիգարյան – «Ակադեմիա-09»
Արտյոմ Հակոբյան – «Փյունիկ-09»
Անդրանիկ Երվանդյան – «Փյունիկ-09»
Արամ Խաչատրյան – «Փյունիկ-09»
Սուրեն Պետրոսյան – «Ուրարտու-09»
Արմեն Ղազարյան – Ե.Ֆ.Մ.Օ. «Բոադիլլա»
Ռաֆայել Մինասյան – «Յունիոն Դեպորտիվա»
Սուրեն Հարությունյան – «Սյունիք-09»
Վաչիկ Թումանյան – «ԲԿՄԱ Մոսկվա»
Հարձակվողներ
Վահե Թովմասյան – «Արարատ-09»
Արսեն Առաքելյան – «Ուրարտու-09»
Մհեր Հարությունյան – «Շիրակ-09»
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
