Իսլամական հեղափոխության առաջնորդի ռազմական խորհրդականը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի հրթիռային կայանները պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմանավերին և խորտակել դրանք բոլորը։
Չորեքշաբթի օրը հեռուստատեսային հարցազրույցում Մոհսեն Ռեզաին, որը նաև Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ է և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար, ընդգծել է թշնամու վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։
«Ճնշումը պետք է մեծանա։ Մեր հրթիռային կայանները թիրախավորում են ռազմանավերը, և մենք կխորտակենք դրանք բոլորը», – ասել է նա։
Անդրադառնալով Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառելու ԱՄՆ փորձերին՝ նա հավելել է, որ այս ծրագիրը դատապարտված է ձախողման։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
