ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ։

Ըստ APA-ի`  Թրամփը այս մասին գրել է իր Truth Social էջում։

Կողմերը համաձայնության են եկել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից հետո։

Երկու երկրների միջև պաշտոնական հրադադարը կսկսվի ապրիլի 17-ին` ժամը 02:00-ին (Երևանի ժամանակով)։

«Ես հանձնարարել եմ փոխնախագահ Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Ես պատիվ եմ ունեցել լուծելու աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք անենք դա»,- գրել է նա։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *