Իտալացի Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնն այս մրցաշրջանի ավարտից հետո,- հաղորդում է Corriere dello Sport-ը։
Ալեգրին դժգոհ է «Միլանի» ղեկավարությունից եւ կարող է հեռանալ թիմից, նույնիսկ եթե նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
58-ամյա մասնագետը Իտալիայի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից է։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ չեմպիոն «Նապոլին»։
Ալեգրին «Միլան» է վերադարձել 2025թ․ մայիսին։ Իտալիայի ընթացիկ առաջնության 32 տուրից հետո «Միլանը» 63 միավորով երրորդն է։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
