Ապրիլի 16-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *