Սլովակիան մտադիր է արգելափակել Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը՝ քանի դեռ մինչեւ «Դրուժբա» նավթատարի աշխատանքի վերսկսման երաշխիքներ չի ստացել։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը, տեղեկացրել է ČTK-ն։

Նրա խոսքով՝ Բրատիսլավան չի աջակցի նոր սահմանափակումներին, քանի դեռ չի լուծվել նավթի մատակարարման հարցը։ Նա միաժամանակ նշել է, որ Սլովակիան չի նախատեսում խոչընդոտել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկ տրամադրելուն։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *