Ռիհաննան, որը հայտնի է իր երաժշտությամբ ամբողջ աշխարհում, պատմություն է կերտում։ Երգչուհին ընդգրկվել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող արտիստների եռյակում։
Հարկ է նշել, որ Ռիհաննան առաջին կինն է, որը հասել է այս նվաճմանը։ E! News-ի համաձայն, նրա երգը ստացել է ավելի քան 200 միլիոն RIAA հավաստագրեր, որոնք չափում են, թե քանի օրինակ է վաճառվել ալբոմը կամ երգը Միացյալ Նահանգներում։
Ռիհաննան զիջում է երկու արտիստի։ Մորգան Ուոլենը երկրորդ տեղում է՝ 215 միլիոն օրինակով, մինչդեռ Դրեյքը գլխավորել է չարթերը՝ 277 միլիոն օրինակով։
Ռիհաննան երգչուհի, դերասանուհի և ձեռնարկատեր է, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ամոբողջ աշխարհում։ Նա աստղային ճանաչում է ձեռք բերել 2005 թվականին՝ իր դեբյուտային «Music of the Sun» ալբոմով և «Pon de Replay» հիթով, իսկ նրա իրական առաջընթացը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ջեյ Զիի մասնակցությամբ «Umbrella» սինգլով։
Ռիհաննան արժանացել է ութ Գրեմմի մրցանակի։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
