Եվրոպայի արագացված ռազմականացմանը զուգահեռ՝ պաշտպանական ոլորտում աճում է հանցավոր սխեմաների թիվը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF) ղեկավար Պետր Կլեմենտը:
Նրա խոսքով՝ գրասենյակն ավելի ու ավելի շատ հաղորդումներ է ստանում պաշտպանական ծրագրերում առկա չարաշահումների մասին։ Չարաշահումներն առավել արտահայտիչ են հետազոտությունների և պետական գնումների ոլորտում։ Կլեմենտը նշել է, որ ռազմական ծախսերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնում է խարդախության դեպքերի աճի։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
