ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ իրանական նավը փորձել է խախտել ամերիկյան շրջափակումը։
Նա ասել է, որ USS SPRUANCE ականակիրը Օմանի ծոցում կանգնեցրել է TOUSKA բեռնատար նավը և զգուշացրել է նրա անձնակազմին կանգ առնել։ Այն բանից հետո, երբ նավը հրաժարվել է ենթարկվել պահանջին, ականակիրը «կանգնեցրել է նավը՝ անցք բացելով շարժիչի սենյակում»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ TOUSKA-ն գտնվում է Ծովային հետևակի կորպուսի վերահսկողության տակ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ TOUSKA բեռնատար նավը, որը ձերբակալվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից, ուղևորվում էր դեպի իրանական Բանդար Աբբաս նավահանգիստ։
Իրանի դրոշի ներքո նավարկող TOUSKA նավի անձնակազմը, ըստ CENTCOM-ի, վեց ժամ անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները, որից հետո USS Spruance ականակիրը մի քանի կրակոցներ է արձակել նավի ուղղությամբ: Դրանից հետո, ըստ CENTCOM-ի, ծովային հետևակի ստորաբաժանումը բարձրացել է TOUSKA նավ:
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
