Բացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 17դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 15 դեպք՝ խարդախության,
- 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
- 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության,
- 4 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 2 դեպք՝ վստահված գույքի հափշտակման։
- Բացահայտվել են գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ավազակության, կողոպուտի, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու, դատական ակտը չկատարելու, գույքային վնաս պատճառելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 2 օրում գրանցվել է 21 ավտովթար․ 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Սկզբնաղբյուրը՝ Police.am լրատվական կայք
