ԱՄՆ դատարանը մերժեց Bayer-ի հայցը՝ Johnson & Johnson-ի Erleada-ի գովազդն արգելելու վերաբերյալ, որը պնդում է, որ այն կիսով չափ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղից մահվան ռիսկը։
Դատավոր Դեյլ Հոն իր որոշումը հիմնավորեց այն փաստով, որ Bayer-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել իր պահանջի համար։ Մասնավորապես ընկերությունը չի կարողացել ապացուցել, որ Erleada-ի գովազդային արշավը անդառնալի վնաս է պատճառել և սպառնում է խաթարել վստահությունը իր սեփական դեղամիջոցի՝ Nubeca-ի նկատմամբ։
Bayer-ի` փետրվարի 23-ի հայցում պնդվում էր, որ Johnson & Johnson-ը մոլորեցրել է հիվանդներին՝ պնդելով, որ Erleada-ն «մահվան ռիսկի 51%-ով նվազում» է ապահովել` ենթադրաբար հիմնվելով ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) խիստ չափանիշներին համապատասխան անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վրա։
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
