Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Չեմպիոն դարձավ 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8–ական միավորով բաժանեցին 5-23-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ տեղերը:
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը նույնպես 8 միավորով գրավեց 23-րդ տեղը:
Արսեն Դավթյանը լրացրեց իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման, հաղորդում է ՀՇՖ–ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները.
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր
ՄՎ Արսեն Դավթյան՝ 8 միավոր
ՄԳ Էմին Օհանյան՝ 7.5 միավոր
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր
ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր
ՄԳ Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր
ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր
ՄՎ Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր
ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր
ՖՎ Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր
ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
ՖՎ Հայկ Երիցյան՝ 5 միավոր
Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
