Արտաշատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն իրենց աջակից քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հիշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ ունեցած զրույցից մի հատված.
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պատմում էր, թե առաջին անգամ ձեռնադրվելուց հետո, երբ Գեղարդում էր ծառայում, ասում էր՝ սովետի մութ թվերն էր, ով եկեղեցի էր գալիս, խնդիր էին ստեղծում։ Ասում էր՝ կարող է շաբաթով սպասեինք, որ մարդիկ գային Եկեղեցին։ Ասում եմ՝ իսկ ովքե՞ր էին ամենաակտիվները, մի քանի Հայաստանի մարզ նշեց և ասաց՝ Արտաշատը։ Ես զարմացա, Արտաշատը հեռու է Գեղարդից։ Ասում է՝ ոտքով ամեն տարի Արտաշատից գալիս էին Գեղարդ 60-ականներին, երբ մարդկանց նստացնում էին, երբ այսօրվա արածները մուլտիկ էին այն ժամանակվա համեմատ։
Ինձ մոտ մեծ փոփոխություն եղավ այդ ժամանակ, այն արժեքները որ այստեղ կան։ Դրա համար մի բան պետք է սովորենք ու գնանք այդ ուղղությամբ։ Քամիները գալիս են, գնում են ամեն մի քանի տարին մեկ, բայց այս քամիները լուրջ բան չեն փոխում, եթե տակից մենք չենք կառուցում։ Այս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք»,–ասաց նա։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
