«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեղեկացնելով, որ նավթի հոսքը խողովակաշարով կարող է վերսկսվել։

«Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» նավթամուղի մի հատվածի վերանորոգումը: Մասնագետները ապահովել են խողովակաշարային համակարգի և սարքավորումների աշխատանքը վերսկսելու հիմնական պայմանները», – գրել է նա:

Ավելի վաղ՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն ասել էր, որ Եվրահանձնաժողովն Ուկրաինայի նախագահից սպասում է հայտարարության՝ «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման վերաբերյալ։

Սկզբնաղբյուրը՝  Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *