Ըստ ընկերության և Գերմանիայի ոստիկանության՝ Ավստրիայում, Չեխիայում և Սլովակիայում HiPP մանկական սննդի մեջ առնետի թույնի առկայությունը կապված է արտադրողի դեմ շորթման փորձի հետ։ Մեկ տուփ դեռևս անհետ կորած է։
Ինգոլշտադտի ոստիկանության հայտարարության համաձայն՝ այդ երկրներում HiPP մանկական սննդի հինգ տուփ անմիջապես հայտնաբերվել և հետ է կանչվել վաճառքից։ Ավելի վաղ Ավստրիայի Spar սուպերմարկետների ցանցը հայտարարել էր արտադրանքի անհապաղ հետկանչի մասին։
Ոստիկանությունը չի բացառում, որ Ավստրիայում շրջանառվում է ևս մեկ տուփ։ Ըստ Ավստրիայի ոստիկանության՝ առգրավված տուփերից մեկում առնետի թույն է հայտնաբերվել։
Հայտարարության մեջ գերմանական HiPP ընկերությունը հայտարարել է, որ ինքը շորթման փորձի զոհ է դարձել, և որ հանցագործը իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ պահանջելով գումար։ Հաղորդագրությունում նշվում էր, որ տուփերը բացվել են, բայց թույնի մասին ոչինչ չի նշվել։
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
