Կումամոտոյի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ սրտի սովորական համակարգչային տոմոգրաֆիան կարող է ապագայում օգտագործվել ոչ միայն անոթների խցանումները գտնելու, այլեւ լուրջ սրտային բարդությունների (ներառյալ սրտային անբավարարությունն ու մահը) ռիսկի գնահատման համար։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal – Cardiovascular Imaging ամսագրում։
Սովորաբար սովորական համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է կորոնար զարկերակների նեղացումները պարզելու համար։ Սակայն հետազոտողները հայտնաբերել են, որ մեթոդի ոչ մեծ ընդլայնման դեպքում կարելի է տեսնել նաեւ ավելի խոր փոփոխությունները հենց սրտամկանում։
Դրա համար օգտագործվում են սքանավորման «հետաձգված փուլը» եւ երկու ցուցանիշ.
- մեկը պարզում է լոկալ սպիները սրտի հյուսվածքում,
• երկրորդը ֆիքսում է ավելի բարակ, տարածված վնասվածքները բջջային մակարդակում։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1 200 պացիենտ, որոնց հետեւել են մոտ երկու տարի։ Պարզվել է, որ այս երկու մարկերների համադրումը թույլ է տալիս բավական ստույգ որոշել հոսպիտալացման բարձր ռիսկի կամ մահվան ենթակա մարդկանց։
Պարզ ասած, եթե երկու ցուցանիշները փոփոխված են, սրտի լուրջ խնդիրների ռիսկը զգալիորեն բարձր է։
Գիտնականները նշել են, որ այս երկու ազդանշանները տարբեր ինֆորմացիա են տալիս, բայց միասին թույլ են տալիս «տեսնել» սրտի թաքնված վնասվածքները, որոնք չեն երեւում ստանդարտ մեթոդներով։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
