Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 25-ին, 17:00-ից սկսած Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ):

Վերջին շրջանում Արցախի հերոսի մայրն առողջական խնդիրներ է ունեցել։ Նա 52 տարեկան էր։

Ցավակցում ենք Ռոբերտ Աբաջյանի հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, ողջ հայ ժողովրդին։

Սկզբանղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *