Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր Մագյարի գլխավորած «Տիսա» կուսակցության ձևավորելիք Հունգարիայի նոր կառավարությունը կվերադարձնի ԵՄ դրոշը ազգային խորհրդարանի շենքի ճակատին։
Վերջին տարիներին այն բացակայում էր շենքից հեռացող Վիկտոր Օրբանի կառավարության և ԵՄ ղեկավարության միջև լարված հարաբերությունների պատճառով։
«Ազգային ժողովի առաջին նստաշրջանում Եվրամիության դրոշը կվերադարձվի խորհրդարանի շենք»,- գրել է Մագյարը «X»-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ ԵՄ դրոշը կցուցադրվի այնտեղ Հունգարիայի և Ռումինիայում բնակվող հունգարական փոքրամասնություն կազմող Սեկելիների դրոշների կողքին։
Հունգարիայի նոր Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) առաջին նստաշրջանը նախատեսված է մայիսի 9-ին։ Անդամները կերդվեն, և Մադյարը կընտրվի վարչապետ։ Արարողությունները կանցկացվեն խորհրդարանի շենքի առջև գտնվող Լայոշ Կոշութ հրապարակում։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
