Ապրիլի 24-ին Երեւան քաղաքից եւ սահմանամերձ բնակավայրերից Yandex Go-ի «Ստարտ» սակագնով ուղեւորությունների գինը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կկազմի սկսած 1 դրամից։

Yandex Go-ից հայտնում են.

«Գինը կգործի 2026թ. ապրիլի 24-ի ժամը 00:00-ից մինչեւ 2026թ. ապրիլի 24-ի ժամը 23:59-ը ներառյալ` միայն Yandex Go հավելվածի միջոցով կատարված պատվերների համար։

Ուղեւորության 1 դրամից սկսած արժեքից օգտվելու համար պարտադիր է վերջնակետը նշել պատվերը ձեւակերպելիս՝ նախքան ուղեւորության մեկնարկը։

Ուղեւորության վերջնական արժեքը կարող է լինել 1 դրամից ավել նաեւ, օրինակ, մեքենայի վճարովի մոտեցման, վճարովի սպասման, ինչպես նաեւ պատվերում միջանկյալ նպատակակետ նշելու դեպքերում»։

Սկզբնաղբյուրը՝ Mediamax լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *