Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդ Էմմա Պողոսյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Լրագրողների հետ զրույցում Էմման նշել է՝ շատ էր սպասել այս հաթանակին։

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար, շատ էինք տանջվել մարզիչների հետ միասին։ Ինձ թվում է՝ այսքանով չպետք է բավարարվեմ, պետք է ձգտեմ ավելիին։ Հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին։ Ես շատ էի ուզում, որ հենց այսօր դառնամ չեմպիոն ու փառք Աստծո, կարողացա, շնորհակալ եմ»,- ասել է նա։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *