Երկուշաբթի` գիշերը,  Ռուսաստանի մայրաքաղաքը ծածկվել էր ձյունով, և ջերմաստիճանը կրկին իջել էր զրոյից ցածր։ Ցուրտը կշարունակվի մինչև չորեքշաբթի։
Ապրիլի 27-ին Մոսկվայում երբեք այսքան շատ ձյուն չէր գրանցվել։ Երկուշաբթի` գիշերը,  Ռուսաստանի մայրաքաղաքը անընդհատ ծածկվել էր ձյունով, և առավոտյան օդերևութաբանները հայտնում են, որ ճանապարհներին ձևավորվել էր 12 սանտիմետր խորությամբ ձյան ծածկույթ։
Մոսկվացիները հետաքրքրված են։ «Մենք երբեք նման բան չենք տեսել տարվա այս եղանակին», – խոստովանում է Կարմիր հրապարակում մի երիտասարդ կին։ «Ի՞նչ զգացմունքներ ունեմ։ Հիանալի է։ Ցուրտ է»։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *