Իրանական ժողովուրդը քաջաբար և հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար,- երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ Սանկտ Պետերբուրգում։
Նա գովաբանել է Իրանի ժողովրդին ազգային ինքնիշխանությունը պահպանելու համար մղած «քաջարի և հերոսական» պայքարի համար և հույս հայտնել, որ նրանք կհաղթահարեն այս դժվար ժամանակները, և խաղաղությունը կվերադառնա իրենց երկիր։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերն ապահովելու համար և կնպաստի տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը որքան հնարավոր է շուտ։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ անցյալ շաբաթ գրավոր ուղերձ է ստացել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիից։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
