Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում ստացել են 55 վնասվածք։ Անցած մրցաշրջանում եղել էր 63 դեպք,- հաղորդում է AS-ը։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները երկու մրցաշրջանում ստացել են 82 վնասվածք, Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները՝ 65 վնասվածք։

«Ռեալի» ֆուտբոլիստներից այս մրցաշրջանում վնասվածք չեն ունեցել Վինիսիուս Ժունիորը, Ֆրան Գարսիան, Գոնսալո Գարսիա Տորեսը եւ Բրաիմ Դիասը։

«Ռեալի» 13 խաղացող վնասվածքների պատճառով բաց է թողել 50-ից ավելի օր, 8 խաղացող՝ ավելի քան 100 օր։

Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *