ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին։
«Նրան դուր չի գալիս այս առաջարկը»,- ասել է գործակալության աղբյուրը։
CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի ծրագիրը: ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով՝ նեղուցի վերաբացումը, առանց Իրանի ուրանի հարստացման և պաշարների հետ կապված հարցերը լուծելու, կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակից։ Մյուս կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների շրջանը, որն արդեն հանգեցրել է գազի գնի կտրուկ աճի ԱՄՆ-ում, հավելել են նրանք։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Թրամփի հաջորդ քայլերը մնացել են անորոշ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
