Կենդանաբանական այգու զեբրը չի փախել վանդակից,- հայտնում են Կենդանաբանական այգուց։
«Այսօր՝ առավոտյան, լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»,- գրել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
