«Եվրոպական Միությունից ներմուծվող մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար ԱՄՆ մաքսատուրքերը հաջորդ շաբաթ կհասնեն 25 %-ի»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տեղեկացնելով, որ ԵՄ-ն չի պահպանում ԱՄՆ-ի հետ նախկինում կնքված առևտրային համաձայնագրի պայմանները։ Ի դեպ, դեռևս պարզ չէ, թե համաձայնագրի կոնկրետ որ դրույթներին է Թրամփը հղում կատարել՝ ԵՄ-ին խախտումների համար մեղադրելիս։
«Եթե եվրոպական ընկերությունները մեքենաներ և բեռնատարներ արտադրեն ամերիկյան գործարաններում, մաքսատուրքեր չեն գանձվի»,- ասել է նա։
Եվրախորհրդարանի առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Բերնդ Լանգեն խստորեն դատապարտել է Թրամփի հայտարարած մաքսատուրքերի բարձրացումը:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
