Բժիշկները չեն հայտնում իրենց մասնագիտական սխալների մասին՝ վախենալով քրեական պատժից։
Պատժիչ մոտեցումը խոչընդոտում է ապահովագրական պահանջների հետաքննության և կանխարգելման համակարգի ստեղծմանը, որն անհրաժեշտ է առողջապահության ոլորտի աշխատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն ներդնելու համար։
Լուծում կարող է լինել այն բժիշկներին, ովքեր կամավոր կերպով հաղորդում են սխալների և միջադեպերի մասին, ազատել քրեական պատասխանատվությունից` ըստ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի առողջապահության ֆինանսավորման, կազմակերպման և միջտարածաշրջանային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռագոզինի։
Սկզբնաղբյուրը՝ Medvestnik լրատվական կայք
