Եգիպտոսում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մայիսի 7-ին հայկական պատվիրակությունից հարթակ դուրս կգան երկու մարզիկներ։
Այսօրվա մրցելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)․
17:00 – Պայքարի մեջ կմտնի 86 կգ քաշայինների Եվրոպայի գործող չեմպիոն Էմմա Պողոսյանը։
20:00 – Մեդալների համար կպայքարի 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրը փայլուն էր դասավորվել մեր թիմի համար։ Կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն՝ երկամարտում ցույց տալով 240 կգ արդյունք։
Հայ ծանրորդուհին գերազանց էր հանդես եկել երկու վարժություններում էլ։ Պոկումում նա հաջողությամբ ենթարկել էր 100 կգ, 104 կգ և 106 կգ քաշերը, իսկ հրումում նվաճել էր փոքր ոսկե մեդալ՝ գլխավերևում անսխալ պահելով 128 կգ, 132 կգ և 134 կգ կշռող ծանրաձողերը։
Սկզբնաղբյուրը՝ Armsport.am լրատվական կայք
