Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հուշարձանների, քննարկվել է ՀՀ Լոռու մարզի Շամուտ գյուղի Սբ Աստվածածին (պետցուցիչ՝ 5.85.7) եկեղեցու պահպանության հարցը:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) Շամուտ գյուղում ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ 17-րդ դարում կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին չի պահպանվել, քանի որ, ըստ տեղացիների վկայության, 1920-ական թվականներին արդեն կիսավեր վիճակում էր և վերածվել է դպրոցի:

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ըստ արխիվային տեղեկությունների, 1947 թ. Շամուտ է այցելել հնագետ Հովսեփ Եղիազարյանը և գրել է. «Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի մեջ, կառուցված է 17-րդ դարում, շուրջը տարածվում է հին գերեզմանոց՝ քանդակազարդ խաչքարերով: Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանոցը հիմնովին ավերակ վիճակում են» (ՀԱԱ, ֆ. 1063, ց. 1, գ. 1124, թ.74):

Հետագայում`1968 թ. ապրիլի 24-ին, Ա. Ենգոյանը կազմել է Ս. Աստվածածին եկեղեցու վկայագիրը՝ հիմք ընդունելով Հ. Եղիազարյանի «Ալավերդու շրջանի հուշարձանները» (Երևան, 1952, էջ 51), աշխատությունը (ՀԱԱ, ֆ. 1063, ց. 1, գ. 1572, թ. 1-3):

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *