Հայկական Բարբին՝ Լիլի Մորտոն, առաջին անգամ մայր է դարձել: 40-ամյա ինֆլուենսերն ու ամուսինը՝ Վադիմը, դուստր են ունեցել, որին անվանել են Ավրորա:
Լիլին Instagram-ում կիսվել է տեսանյութով՝ ցուցադրելով ծննդաբերությունից հատված. ամուսինը ևս նրա կողքին է եղել: Հոլովակում երևում է, թե ինչպես է շիկահերն առաջին անգամ գրկում իր դստերը ու հուզվում:
Լիլին տեսանյութի նկարագրության մեջ նշել է, որ երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին:
Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք
