Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 13-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների:

Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, զսպվածությանը, էթիկային, սրտացավությանը, ինչպես նաև պատասխանել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին վերաբերող հարցերին:

«Դատախազը, բացի մասնագիտական բարձր հատկանիշներից, պետք է ունենա մի կարևոր հմտություն՝ «ո՛չ» ասելու կարողություն: Շատ հաճախ արդարության հետ կապված մեր կոնֆլիկտը «ո՛չ» ասելու կարողության բացակայությամբ է պայմանավորված: Մեր նման փոքր հասարակություններում շատ հաճախ մենք ամաչում ենք ասել «ո՛չ, հնարավոր չէ դրսևորել անարդար կամ խտրական վերաբերմունք»: Բավական է մի դեպքով խախտես այդ կշեռքի նժարը, այլևս չես կարողանա վերականգնել դրա հավասարակշռությունը», – ընդգծել է Աննա Վարդապետյանն ու պատասխանել ուսանողների այլ հարցերին:

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *