2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։ Անգրավ բիզնես վարկերի պորտֆելն աճել է 71%-ով, իսկ բիզնես լիզինգի պորտֆելը՝ 55%-ով։
Այդ մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի ավարտից հետո հայտարարեց Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կողմից:
Փոքր և միջին բիզնեսին աջակցելը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է։
Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների փաթեթը՝ բիզնես հաճախորդներին առաջարկելով առավել հասանելի և շահավետ ֆինանսավորման պայմաններ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
