Դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել. ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից Armenia Sputnik-ին հաստատեցին լուրը, որ 69-ամյա Լյուդմիլա Լևանովան, որը մայիսի 13-ին Մոսկվայից թռչում էր դեպի Երևան, չի նստել Քիշնևից տարանցիկ չվերթի իր ինքնաթիռը։

Դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ–ի հետ՝ նրա հնարավոր գտնվելու վայրը պարզելու համար։

Նրա դուստրը՝ Աննան, սոցիալական ցանցերում հայտնել է, որ մայրը «FlyOne»–ի չվերթով ժամանել է ժամը 6:34-ին։ Այստեղ նա 90 րոպեանոց կանգառ է ունեցել, նախքան տարանցիկ չվերթի ինքնաթիռ նստելը։ Օդանավակայանի ուղեկցորդները պետք է դիմավորեին նրան և օգնեին տեղափոխվել, բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել։ Ընտանիքը կասկածում է, որ Լյուդմիլա Վասիլևնան կարող էր մոլորվել և ուղևորվել անհայտ ուղղությամբ։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *