Մայիսի 15-ին նախատեսված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հիմնական հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումների վերաբերյալ նախագծի քննարկումն ու ներկայացումը։

Քննարկման ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել առաջարկվող կարգավորումներին, դրանց հնարավոր ազդեցություններին երեխաների թվային միջավայրում վարքագծի և տեղեկատվական անվտանգության վրա։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *