301թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հայտարարվեց որպես պետական կրոն, Վաղարշապատ քաղաքում (նախկին Էջմիածին) կառուցվեց մայր տաճարը, որն անվանվեց Էջմիածին: Ավանդությունն այդ անվան ծագումը բացատրում է այսպես. Հայաստանում քրիստոնեությունը տարածող Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, ըստ որի  երկնքից հայտնված հրեղեն սյան միջով երկիր է իջնում Քրիստոսը և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատում գտնվող Սանդարամետ բլուրը՝ իբրև տաճարի կառուցման վայր:

Հենց այդտեղ էլ հիմնվում է տաճարը՝ կոչվելով Էջմիածին, ասել է թե այն տեղը, ուր իջել է Աստծո միածին որդին:

Տաճարի ներսում՝ գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որ «իջման սեղան» է կոչվում: Ըստ պատմական վկայությունների՝ Էջմիածնի տաճարի նախնական շենքը կառուցվել է 301-303թթ. – ին Տրդատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի օրոք: Տաճարն իր գոյության ավելի քան մեկուկես հազարամյակի ընթացքում ենթարկվել է բազում վերակառուցումների, որի հետևանքով զգալիորեն խախտվել են նրա նախնական ձևերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2000 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ Սբ. Էջմիածնի Մայր տաճարը դասվել է համաշխարհային մշակութային արժեքների շարքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *