Ի պատասխան լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումների՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

«Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *