«Կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրինք մեր հարաբերությունների մակարդակը»։

Այս մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու և՛ մեր քաղաքական երկխոսությունը, և՛ համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- նշել է նա:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *